Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ.171 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

14.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Երևանի հ․171 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010 թ-ի․ N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000 -ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 1500-ին,
«Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Գտնվելու վայրը՝ ք.Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Նատալյա Դանիելյանին՝
հեռ. 077006697, էլեկտրոնային հասցե` yerevan171@schools.am ,
Սաթենիկ Կարապետյանին՝ հեռ․ 094401349

 

Հասցե` Ք. Երևան, Իսահակյան թաղամաս

Հեռ..` 010627311, 010611842

Էլ. փոստ`