Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մասնագիտական պաշտոնների 7-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

14.09.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Վիճակագրական կոմիտե
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հայտարարում է մրցույթ` տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 64-25.25-Մ7-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 15-ին՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետքէ ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
2. Դիպլոմ (առկայության դեպքում).
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. Արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի <<Հարցարան>> ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը կազմում է 95 903 (իննսունհինգ հազար ինը հարյուր երեք) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:
Աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է` 2021 թվականի սեպտեմբերի 17-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` +374 11 52 44 97 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն staffdivision@armstat.am էլեկտրոնային հասցեին:

Հասցե` ք.Երևան, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 11 52 44 97

Վեբ կայք` www.armstat.am

Էլ. փոստ`