Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի «Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

14.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ. 158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում 2021թվականի սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով
սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոցում` հասցեն` Շիրակի փ. 2-րդ նրբանցք, 5-րդ շենք:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս` 010 46-04-14, էլ. հասցե` 158dproc@mail.ru:

Հասցե` ք․ Երևան Շիրակի 2-րդ նրբանցք 5-րդ շենք

Հեռ..` 010-46-04-14

Էլ. փոստ`