Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի «Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոց» ՊՈԱկ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Ֆ. Նանսենի անվան N 150հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Ֆ. Նանսենի անվան N 150հիմնական դպրոց

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն Երևանի Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցում

2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին,
Երևանի Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոց, Նոր Նորքի 4-րդ զանգված, Բակունցի 6
Տեղեկությունների համար դիմել ՝ հեռախոս՝ 010-64-50-00
Էլ. Հասցե՝ fnansenschool150@mail.ru

Հասցե` ք. Երևան, Նոր Նորքի 4-րդն միկրոշրջան, 1-ին հատված, Բակունցի 6

Հեռ..` (010) 64 50 00

Վեբ կայք` school150.safe.am

Էլ. փոստ`