Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի « ԱՐՈՒՃԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «ԱՐՈՒՃԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 04-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն.
ՀՀ Արագածոտնի մարզի «Արուճի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգի 1-ին և 2-ին կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Արուճի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի «Արուճի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ.-ի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ գ.Արուճ փողոց 3 շենք 1:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 093135-236
էլ. hասցե՝ arutch@schools.am

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ գ.Արուճ փողոց 3 շենք 1

Հեռ..` 093135-236

Էլ. փոստ`