Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
29.09.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
Հայտարարություն (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
Անձնագիր, ՀԾՀ (սոց. քարտ) և պատճենները,
Բարձրագույն կրթության դիպլոմ և պատճենը,
Զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական և պատճենը (արական սեռի անձինք),
1 լուսանկար 3X4 չափի,
Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,
Ինքնակենսագրություն,
Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը (առկայության դեպքում),
Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե առկա է կամ գործատուն չի լուծարվել):
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 12:00-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624 հեռախոսահամարով:
Մրցույթը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 14:30-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջերում (www.petekamutner.am, www.taxservice.am, www.customs.am
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
անձնակազմի կառավարման վարչություն
dz_hhpek_comp_ann_uk_2021.docx
dz_hhpek_comp_app_uk_2021.doc
dz_hhpek_comp_at_uk_2021.docx
hr_hhpek_2021_959_A.pdf
Հասցե` ք. Երևան Խորենացի 7
Հեռ..` (060)544624
Էլ. փոստ`