Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՋԱՆՖԻԴԱՅԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵՌԼՈՒ ՄԱՍԻՆ

12.10.2021

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքապետարան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26/03/2020թ. թիվ 02Ն հրամանի 10-րդ կետ

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ <<Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Արմավիրի մարզի <<Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թվականի նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ին, Ջանֆիդայի համայնքապետարանի շենքում (Ջանֆիդա համայնք 1-ի փողոց 48/1) կանցկացվի մրցույթ <<Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն՝
1) Բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետով սահմանված պահանջները.
2) <<Նախադպրոցական կրթության մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.
3) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն)
5 ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7 ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
8 ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
9 ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները Ջանֆիդայի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1 ) դիմում.
2 ) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
3 ) քաղվածք աշխատանքային գրքույքից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4 ) ինքնակենսագրություն.
5 ) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6 ) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7 ) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ը ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ջանֆիդայի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Արմավիրի մարզ, Ջանֆիդա համայնք, հեռ. 093-64-40-06)
Ջանֆիդայի համայնքապետարանի աշխատակազմ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ գ Ջանֆիդա , 1-ին փողոց 48/1

Հեռ..` 093644006

Էլ. փոստ`