Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Թթուջրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

13.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Ձորագլխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Թթուջուր հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտնի մարզի Ձորագլխի միջնակարգ և Թթուջրի հիմնական դպրոցների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի << Թթուջրի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Թթուջրի հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թթուջրի հիմնական դպրոցում, հասցեն՝ գ․ Թթուջուր, Հայկ նահապետի 1:
Տեղեկությունների համար զանգահարել 077-22-90-45 ,093-86-15-87հեռախոսահամարներով, էլ․ հասցե՝ ttujur@schools.am:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզի գ․Թթուջուր, Հայկ Նահապետի 1

Հեռ..` 077-22-90-45, 093-86-15-87

Էլ. փոստ`