Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 156 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 156 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

<<Երևանի հ. 156 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
<<Երևանի հ. 156 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են
<<Երևանի հ. 156 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում 2021 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև ս/թ նոյեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 16-ին ժամը 14:00-ին,
<<Երևանի հ. 156 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Աջափնյակ, Շիրազի 11
Տեղեկությունների համար դիմել Կարինե Մարգարյանին
Հեռախոս՝ 098 50 33 44
Էլ. հասցե՝ karinemargaryan67@gmail.com
Հայտարարությունը տպագրել yerevan.am կայքում /2021թ. հոկտեմբերի 13-ին/ :

Հասցե` ՇԻՐԱԶԻ 11

Հեռ..` 010345049

Էլ. փոստ`