Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի <<Հրազդանի Ա. Իսահակյանի անվան N9 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի <<Հրազդանի Ա. Իսահակյանի անվան N9 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգի 4-րդ կետ։

  ՀՀ Կոտայքի մարզի <<Հրազդանի Ա. Իսահակյանի անվան N 9 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության <<Հրազդանի Ա. Իսահակյանի անվան N 9 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում

2021 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 03-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 14․00-ին, Հրազդանի Ա. Իսահակյանի անվան N 9 հիմնական դպրոցում, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, միկրոշրջան թաղամաս N 9:

Տեղեկությունների համար դիմել Էլլա Բարիսի Մարտիրոսյանին:
Հեռախոսահամարը՝ 094 33 14 92 , էլեկտրոնային հասցեն՝ ella.martirossian@gmail.com

 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, միկրոշրջան թաղամաս N 9:

Հեռ..` (0223) 3-19-33, 094 33 14 92