Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
ՀՀ կառ. 27.12.2018թ N1554-Ն որոշում, կետ 24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.4-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայք էջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով: Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի (ծածկագիր՝ 99-1.4-Ղ4-1)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը: Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող փաստաթուղթ):
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագրի և ՀՀԾ-ի /կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ հանրային ծառայության համարանիշ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 22-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 , 1-ին հարկ, ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 30-ին ՝ ժամը 10:30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Արդի հիմնախնդիրներ» և «Հարցարան» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն (Հոդվածներ՝ 1-6, 14,21,49,51,118,120,124,129,131,134,147)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 4-8, 16-21)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (հովածներ՝ 3-8, 14, 15, 20, 31)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524

• Հայոց լեզու /Բաժին 1 մաս1, Բաժին 2 մաս 1/
Հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920

• <<Անձնական տվյալների պաշտպանության մասին >> ՀՀ օրենք (հոդված՝ 3)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132745

• «ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 72-ն
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=57512
• ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1794-Ն որոշում (Հավելված N 1)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150853

• Գրավոր խոսք, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, 2012 ( էջ 70-129)
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am /հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• Աշխատակազմի կառավարում
• Խնդիրների լուծում
• Որոշումների կայացում
• Բարեվարքություն

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենք (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vdzorkadr@mail.ru

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր Շահումյան 5

Հեռ..` 0281-2-55-95, 093-56-24-24

Էլ. փոստ`