Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի թափուր տեղն զբաղեցնելու համար:

18.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 04-ի N 319-Ն որոշում

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2. <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով/:
5. Ինքնակենսագրություն: Փաստաթղթերն ընդունվում են 18.11.2021թ. մինչև 08.12.2021թ. /ներառյալ/, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոցում:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Ե. Չարենցի /1
էլ. հասցե՝ tchambarak3@schools.am
Տեղեկությունների համար զանգահարել՝ (091) 03-91-01 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, ք. Ճամբարակ, Ե. Չարենցի 1

Հեռ..` 091 03 91 01

Էլ. փոստ`