Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010 թ մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն

ՀՀ ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1. ՀՀ քաղաքացիություն, 2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով, 5. ինքնակենսագրություն Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 10:00- 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից : Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 12:00 ՀՀ ԿԳՄՍՆ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում / հասցեն` ՀՀ ք.Ստեփանավան փ.Մեղապարտի 15ա/: Տեղեկությունների համար զանգահարել (0256)22640:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Ստեփանավան փ.Մեղապարտի 15ա

Հեռ..` +37425622640

Էլ. փոստ`