Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի և Նարեկի միջնակարգ դպրոցների միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) մասին» կարգի վեցերորդ կետ:

Հայտարարություն
ՀՀ կառավարության 2010թ.–ի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)կարգի 6-րդ կետի համաձայն՝ <<ՀՀ Արարատի մարզի Այգեպատի և Նարեկի միջնակարգ դպրոցների>> միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1․ՀՀ քաղաքացիությունը,
2․ Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են ՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2․ ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. Հրպարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Զինվորական գրքույկի պատճենը,
7. Ինքնակենսագրություն։
Փաստթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզի Այգեպատի միջն. դպրոցում 2021թ. նոյեմբերի 24-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 14-ը ներառյալ ամեն օր ժամը 9։00-ից մինչև 15։00-ը, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 28 -ին, ժամը 14։00-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեպատի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ համայնք Այգեպատ, Մաշտոցի 3 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (098)30-34-46 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գ. Այգեպատ, Մաշտոցի 3

Հեռ..` +374 98-30-34-46

Վեբ կայք` aygepat.schoolsite.am