Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

19.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ- ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում
2021 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10;00 -ից մինչև ժամը15;00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին,
՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ- ի, գյուղ Զովունի 6 փողոց 128
Տեղեկությունների համար դիմել 093130877, 093046410 bagdyana@mail.ru
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զովունի 6փողոց, 128շենք

Հեռ..` 093130877, 093046410

Էլ. փոստ`