Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Վարդաշենի, Կանաչուտի, Դեղձուտի միջնակարգ դպրոցներ ՊՈԱԿ-ների միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) մասին» կարգի վեցերորդ կետ

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «ՀՀ Արարատի մարզի Վարդաշենի, Կանաչուտի, Դեղձուտի միջնակարգ դպրոցներ»-ի միացյալ
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց» -ում՝ 2021թվականի դեկտեմբերի 16 -ից մինչև 2022թ․ հունվարի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը16։00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին,
ՀՀ Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցում

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ գ․Դեղձուտ Շիրազի 43
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098-08-65-19, 098-48-51-12
 

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ.Դեղձուտ, Շիրազի փողոց, թիվ43

Հեռ..` +374/ 94 06 05 58

Վեբ կայք` www.deghdzut.schoolsite.am