Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքիN3 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին>> կարգի վեցերորդ կետ։

Հայտարարություն
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին>> կարգի 6-րդ կետի համաձայն <<ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցի>> կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նք. պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են << ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոց>>
ՊՈԱԿ-ում 2021 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1500, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 1400-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցում:
Հասցե՝ ք․ Արարատ, Շահումյան 62/1
Տեղեկությունների համար զանգահարել 077365684 հեռախոսահամարով։
 

Հասցե` Արարատի մարզ, ք.Արարատ, Շահումյան 62/1

Հեռ..` +37423443017

Էլ. փոստ`