Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010 թ մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն

«ՀՀ Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի և «ՀՀ Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1. ՀՀ քաղաքացիություն, 2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով, 5. ինքնակենսագրություն Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում 2021թ. նոյեմբերի 22 –ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 9:30- 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնակական և հիշատակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2021թ-ի դեկտեմբերի 24-ին. ժամը 14:00 «ՀՀ Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում, հասցե` Լոռու մարզ գ.Լեջան 1 փ. 1շ. Հեռ. 077283842: էլ.հասցե` lejan@schools.am

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ.Լեջան 1 փ. 1 շ.

Հեռ..` +37491153979

Էլ. փոստ`