Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց մրցույթ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ N 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

22.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ N 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ N 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) ՀՀ քաղաքացիությունը, 2) ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր): 2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով, 2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով, 5) ինքնակենսագրություն, Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ N 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում 2021 թ. նոյեմբերի 22-ից, մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10-ից մինչև ժամը 16-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021թ.դեկտեմբերի 24-ին, ժամը 12-ին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ N 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում: Հասցեն՝ ՀՀ ք.Վանաձոր, Տարոն 4,Զեյթունի փողոց 3/4: Տեղեկությունների համար դիմել կառավարման խորհրդի անդամներ Լիլիթ Մելքոնյանին (094396249, lilit-melkonyan75@mail.ru) կամ Մարիետա Քոչարյանին (096800645, nice.hovhanisyan@mail.ru):

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն 4,Զեյթունի փողոց 3/4

Հեռ..` +37432260179