Բաց մրցույթ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
23.11.2021
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) ՀՀ քաղաքացիությունը, 2) ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր): 2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով, 2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով, 5) ինքնակենսագրություն, Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում 2021 թ.նոյեմբերի 23-ից, մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9-ից մինչև ժամը 15-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12-ին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում: Հասցեն` ՀՀ, ք.Վանաձոր,Մյասնիկյան 10: Տեղեկությունների համար դիմել 093962765, էլլ.փոստ` gtamazyan76@mail.ru) կամ 077777103, էլլ.փոստ`tommatevosyan@mail.ru):
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մյասնիկյան 10
Հեռ..` +37432224368