Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ «Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ «Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված §Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) մասին¦ կարգի վեցերորդ կետ:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի N2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին,
<<ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի N2 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում
Հասցե՝ Արարատի մարզ գ. Արարատ, Իսակովի 2
Տեղեկությունների համար դիմել
Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ՝ Կ.Պողոսյան 093-52-27-27
ararat2md@schools.am
 

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Արարատ Իսակովի 2

Հեռ..` +37494-34-90-76

Էլ. փոստ`