Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-9-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

23.11.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-9-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-9-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, քաղ. Երևան, հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, քաղ. Երևան, հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310,858 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա առաջադրանքների իրագործելի համակարգում արագ և ճշգրիտ կազմակերպման հմտություն՝ նվազագույն վերահսկողությամբ:


Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Որոշումների կայացում
Բարեվարքություն
Խնդրի լուծում
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)

06-9-Ղ3-1 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 4, 8, 19)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140512

06-9-Ղ3-1 ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք
(Հոդվածներ 3, 11, 20.1, 29, 42, 48.2)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153906

06-9-Ղ3-1 ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ 14, 25, 46, 90, 164)
https://www.arlis.am/documentview.aspx?docid=102510

06-6-Ղ3-1 «ՀՀ Քաղաքացիության մասին » ՀՀ օրենք
(Հոդվածներ 4, 6, 9, 12, 37)
https://www.arlis.am/documentview.aspx?docid=120807

06-9-Ղ3-1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշում

06-9-Ղ3-1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշում

06-9-Ղ3-1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշում

06-9-Ղ3-1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը հաստատելու մասին» N 418-Ն որոշում

06-9-Ղ3-1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 253-Ն որոշում

06-9-Ղ3-1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Բաշխման ցանցին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշում

06-9-Ղ3-1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշում


Այլ գիտելիքներ

*«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 93-102, 104-110, 124,181, 193-196, 204-208, 267, 273-279)
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

* Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
(էջեր 6, 30, 40-46, 127)
https://fliphtml5.com/fumf/irey

*«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ.
(Էջեր՝ 12, 87, 99, 102)
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի լուսապատճեններն և լուսանկարն ուղարկել nushik.gevorgyan@gov.am էլեկտրոնային հասցեին:
Հեռ. 010515817

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 010515817

Էլ. փոստ`