Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի (ծածկագիրը` 10-32.4-Ղ4-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

23.11.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի (ծածկագիրը` 10-32.4-Ղ4-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով, 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 12, 21, 24, 29, 37, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 9, 34, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 7.8.9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90804
• ՀՀ ընտանեկան օրենսգիրք. հոդվածներ՝ 41, 109, 110, 112, 121, 123, 126, 129, 136, 137, 137.1, 138, 139, 139.1
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138955
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. հեռախոսահամար՝ 010

Հասցե` Կառավարական տուն 3

Հեռ..` 58 37 51

Վեբ կայք` www.mlsa.am

Էլ. փոստ`