Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի « ԱՐՄԱՎԻՐԻ Վ.ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ N2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

24.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «ԱՐՄԱՎԻՐԻ Վ.ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ N2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 24 -ից դեկտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Արմավիրի Վ.Բախշյանի անվան N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ում:Մրցույթը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 1300-ին, ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի Վ.Բախշյանի անվան N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Հանրապետության 26:Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 093262664 էլ.փոստ՝ armavirn2 @mail.ru:

 

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր,, Հանրապետության փ. 26 շենք

Հեռ..` +374 0237 093262664