Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար

24.11.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
ՀՀ կառավարության 2019թ․ հունվարի31-ի 73-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 92-1.3-Մ6-1 ) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 2 -ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4, ):
-Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ (առկայության դեպքում).
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
- Հարցազրույցը կանցկացվի <Հարցարան> ձևաչափով:
-Հիմնական աշխատավարձը 111 120 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ է:
-Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
-Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրը:
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4, մարզպետարանի վարչական շենք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի նոյեմբերի 29 -ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 3-53-83, հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն aragatsotn.andznakazm@mta.gov.am կամ gayane-vardanyan@lenta.ru):
էլեկտրոնային փոստի հասցեներին:
Հայտարարված է` 24.11.2021
Վերջին ժամկետը` 29.11.2021
Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4,
Հեռ.` +374 3-53-83,
էլ. փոստ` aragatsotn.andznakazm@mta.gov.am կամ gayane-vardanyan@lenta.ru):

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`