Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն «Երևանի Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

25.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

«Երևանի Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի
համաձայն՝ «Երևանի Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Հ.Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ում 2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև ս/թ դեկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-ին,
«Երևանի Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում,
Նոր Արեշ 5փ, 2/3 շ

Տեղեկությունների համար դիմել Նելլի Մկրտչի Բադալյանին
Հեռախոս՝ 010-45-38-00 ,055-37-86-28
Էլ. hասցե` school6.h.k@gmail.com

Հասցե` Նոր Արեշ 5փ. 2/3շ

Հեռ..` 010453800

Վեբ կայք` https://yerevan6.schoolsite.am/

Էլ. փոստ`