Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

25.11.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կառավարության2018 թվականի դեկտեմբերի 27-իN 1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետի համաձայն

Հայտարարություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին


Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 71-28.2.թ-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Նժդեհի 14):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 71-28.2.թ-Մ2-6) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի նոյեմբերի 22-ից նոյեմբերի 26-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. Դիմում (առցանց),
2. անձնագիր և /կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 2, 4, 73, 90, 93, 94, 122, 125, 164
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 14, 22, 29, 31, 52, 53
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 10, 12, 16, 18, 20, 21, 22, 23, 24, 33, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀօրենք
Հոդվածներ՝ 2, 2.1, 3, 4, 6, 7, 8, 10
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145087

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրք
Հոդվածներ՝ 21, 23, 33, 37, 225, 254, 282, 283
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=125340

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 23, 39․2, 39․6, 40, 47
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138971

«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական
վերահսկողության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 2, 4, 7, 9
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144516

Ինֆորմատիկա: 7-րդ դաս. դասագիրք, Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան,
Մասնագիտական
խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Տիգրան Մեծ, Երևան 2012թ․
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5
2. Համակարգչային հմտություններ, §2.2
3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և
հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական
խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 5-6, 45-46, 89, 117 Էջեր
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
Էջեր 71, 74, 82, 84, 94, 129, 151, 207, 220, 245-250, 266-269
Հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515752, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.makinyan@gov.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`