Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Չարենցավանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր տեղը զբաղեցնելու համար

25.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Չարենցավանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
04.03.2010թ. N319-Ն որոշում 2.2 կետ

Մրցույթի հայտարարություն

«Չարենցավանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Չարենցավանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Չարենցավանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի նոյեմբերի 25 -ից մինչև դեկտեմբերի 15 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 0900-ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 1500-ին, «Չարենցավանի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Օղակային փողոց, շ. 36:

Տեղեկությունների համար դիմել
հեռախոս՝ +374 93 638823, էլ. հասցե՝ nairap334@gmail.com
հեռախոս՝ +374 77 496262, էլ. հասցե՝ rozahhachatryan@mail.ru

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Օղակային - 36

Հեռ..` 0226 4 16 52, +37433232319

Վեբ կայք` https://charentsavan2.schoolsite.am/

Էլ. փոստ`