Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ՙԱրտիմետի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

25.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՙԱրտիմետի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2021

ՀՀ Արմավիրի մարզի «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. Հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրի/ պատճենը (բնօրինակի հետ),
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը/ /այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով/ , որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրոթւմ է խորհրդի մյուս անդամներին,
5. Ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ – ում։
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Արտիմետի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ.Արտիմետ, Չարենց 45:

Տեղեկությունների համար դիմել
Հեռախոս՝ 077139066 , /0231/47610
Էլ․ փոստ՝ artimet@schools.am

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ Արտիմետ,Չարենց 45

Հեռ..` 077139066,(0231)47610

Էլ. փոստ`