Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Երևանի հ.46 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայատարարելու մասին

25.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Երևանի հ.46 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշումը

Մրցույթի հայտարարություն
<<Երևանի հ.46 ավագ դպրոց>> ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<Երևանի հ.46 ավագ դպրոց>> ՊՈԱԿ
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Երևանի հ.46 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում
2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 15 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 15:00 -ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին,
<<Երևանի հ.46 ավագ դպրոց>> ՊՈԱԿ, ք.Երևան, Մանանդյան 2փ.
Տեղեկությունների համար դիմել +3744108-83-88

Հասցե` Ք.Երևան, Մանանդյան 2

Հեռ..` 010-44-53-01

Վեբ կայք` http://www.yerevan46.schoolsite.am

Էլ. փոստ`