Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի <Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց>ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

26.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
<Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց>ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
<Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց>ՊՈԱԿ –ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց>ՊՈԱԿ -ում
2021 թվականի նոյեմբերի 26 -ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 1100-ին,
<Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց>ՊՈԱԿ, ք.Աբովյան Սարալանջի 1

Տեղեկությունների համար դիմել Ալվարդ Խաչատրյանին հեռ.099260092 abovyan6@schools.am, դպրոցի հեռ. 60750027

Հասցե` Ք.Աբովյան Սարալանջի 1

Հեռ..` 60750027

Էլ. փոստ`