Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Ա. Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

26.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Ա. Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«ԵՐԵՎԱՆԻ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.93 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ
(ուսումնական հաստատության անվանումը)

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի (վերջին փոփոխությունը կատարված 27.08.2021 թ. ՀՀ կառավարության թիվ 1380-Ն որոշմամբ) համաձայն «Երևանի Ա. Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.1 ՀՀ քաղաքացիությունը
1.2 Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
2.1 դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.2 Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ
նույնականացման քարտի պատճեն.
2.3 հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճեն.
2.4 տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2.5 Ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ա. Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր ժամը 900-ից մինչև 1530-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 30-ին` ժամը 1100-ին Երևանի Ա. Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցում, ք. Երևան Դավթաշեն 5-րդ փողոց:

Տեղեկությունների համար դիմել՝
ֆիքսված հեռ. +37410 363183,
բջջային հեռախոս +37496 117741;
էլեկտրոնային փոստ՝ dproc93@mail.ru

Հասցե` ք. Երևան Դավթաշեն 5-րդ փողոց

Հեռ..` +37410 363183

Էլ. փոստ`