Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

29.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ․-ի N319-Ն որոշում

Երևանի հ. 22 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ Երևանի հ. 22 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակի հետ: Փաստաթղթերն ընդունվում են Երևանի հ. 22 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում 2021թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև ժամը 1600, բացի հանգստյան (շաբաթ և կիրակի ) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 3-ին ժամը 1500, Երևանի հ. 22 հիմնական դպրոցում:
Հասցեն՝ Երևան, Նազարբեկյան թաղամաս:
Տեղեկությունների համար զանգահարել՝ հեռախոս 010 331 113

Հասցե` ք․ Երևան, Նազարբեկյան թաղամաս

Հեռ..` 010331113

Էլ. փոստ`