Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ

29.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

 

‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

 

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

 

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

 

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 1200-ին,‹‹ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց ›› պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե․ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․Նորակերտ։

 

Տեղեկությունների համար կապ հաստատել 093589494 հեռախոսահամարով կամ գրել norakert-qeghar@schools.am էլեկտրոնային հասցեին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․Նորակերտ։

Հեռ..` +37493589494