Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

30.11.2021

Տիպ` Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2022թ. հունվարի 26-ին, ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոս՝ 011-880-144, 011-880-146, 011-880-147), Էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.qnnchakankomite@gmail.com:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 27-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջները:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- դիմում (ձև 1),
- կենսագրական տվյալներ պարունակող քարտ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),
- ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր,
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
- ծննդյան վկայականի, անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց. քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի (ներկայացնել բոլոր էջերը, որտեղ առկա է կնիք կամ գրառում), աշխատանքային գրքույկի, ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
- միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ տեղեկանք հաշվառման և փաստացի բնակության վայրից,
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4),
- հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
- բնութագիր աշխատանքի վայրից, աշխատանքային ստաժ չունենալու դեպքում՝ վերջին ուսումնական հաստատությունից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2), ինքնակենսագրության ձևի (ձև 3) և բժշկական տեղեկանքի (ձև 4) ձևաթղթերը կցվում են.
Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն խուսափելով անմիջական շփումից:
Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.
 անուն, հայրանուն, ազգանուն,
 ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
 կրթություն (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
 ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
 աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
 ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով նրանց ծննդյան օր, ամիս, տարեթվերը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն,
 բնակության և հաշվառման հասցեն,
 ստորագրութուն և ամսաթիվ:
Գրավոր քննության արդյունքները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում՝ մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո սեղմ ժամկետում կանցկացվի բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները:

Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ կապի միջոցներով կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին:

Բանավոր քննության արդյունքները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 46/5

Հեռ..` 011-880-144, 011-880-146, 011-880-147

Վեբ կայք` www.investigative.am

Էլ. փոստ`