Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Երևանի հ․163 հիմնական դպրոց ՊՈԱԿԻ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի հ․163 հիմնական դպրոց ՊՈԱԿ-Ի խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․ հ․319-Ն որոշում

 Մրցույթի հայտարարություն
Երևանի հ․ 163 հիմնական դպրոց
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Երևանի հ․ 163 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի հ․ 163 հիմնական դպրոցում 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 8։30-ից մինչև ժամը 15։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի հ․ 163 հիմնական դպրոց, Գյուրջյան 13 հասցեում։
Տեղեկությունների համար դիմել
Անահիտ Բաբայան, հեռ․՝ 096663334,
Ծովինար Խասապետյան, հեռ․՝ 091795794։

Հասցե` Ք․ Երևան Գյուրջյան 13

Հեռ..` 010 66 01 04

Էլ. փոստ`