Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հատիսի Վ.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ

30.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հատիսի Վ.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց
ՀՀ կառավարության 04,03,2010 թ․-ի N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի <<Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) «Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ)
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին:
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունվարի 4-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Ակունք համայնք, գ․ Հատիս, առաջին փողոց 1:
Տեղեկությունների համար զանգահարել 094117140, 098446779 հեռախոսահամարներով, էլ.փոստ՝ hatisi@rambler.ru:

Հասցե` Կոտայքի մարզ Գ.Հատիս

Հեռ..` 093359189

Էլ. փոստ`