Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ - ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

30.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

<<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ի

կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ում
2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00 -ից մինչև ժամը 15.00 , բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15.00-ին, <<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի վարժարան>> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Իջևան ,Երիտասարդական 2:
Տեղեկությունների համար զանգահարել հեռ. 077517795 հեռախոսահամարով էլեկտրոնային հասցեն varjaranijevan@gmail.com:

Հասցե` ք.Իջևան ,Երիտասարդական 2

Հեռ..` 077517795

Էլ. փոստ`