Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ Սյունիքի մարզի <<Որոտանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

30.11.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի <<Որոտանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ մարտի 4-ի թիվ 319-Ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդը տնօրենի  թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1.      ՀՀ քաղաքացիությունը,

2.      Բարձրագույն կրթությունը,

3.      Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1.      Դիմում  հաստատության խորհրդի նախագահի անունով,

2.      ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.      Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.      Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից  առնվազը 3 օր առաջ/,

5.      Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.      Աշխատանքային գրքույկի պատճենը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները 2021թ. Նոյեմբերի 30-ից մինչև Դեկտեմբերի 20-ը ներառյալ կարող են դիմել դպրոցի խորհրդին ամեն օր, /բացի շաբաթ և կիրակի օրերից/ մինչև ժամը 15 00:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. Հունվարի 4-ին՝ ժամը 1200,  Սյունիքի մարզի Որոտանի միջնակարգ դպրոցում՝գյ.Որոտան 2-րդ փ.շ.8:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (098 999244) հեռախոսահամարով՝Դավիթ Հայրապետյան:

 

Դպրոցի  խորհուրդ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ գ. Որոտան 2 փ. շ.8

Հեռ..` 098-99-92-44