Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ․ 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

01.12.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Դպրոցի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010 թվականի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ․ 192 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի (վերջին փոփոխությունը կատարված 27.08.2021թ. ՀՀ կառավարության թիվ 1380-Ն որոշմամբ) համաձայն՝ «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ․ 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.1 ՀՀ քաղաքացիությունը,
1.2 «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
2.1 դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.2 Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
2.3 հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.
2.4 տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2.5 ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ․ 192
հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 12:00-ից մինչև 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ․ 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում, ք. Երևան, Դավիթաշեն 2-րդ թաղամաս։
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լարիսա Շոլինյանին և քարտուղար Էլմիրա Մխոյանին, զանգահարել 010369880, 098096092, 099100820 հեռախոսահամարներով, էլհասցեներ՝ sholinyan_larisa_52@rambler.ru, mirunchik_08@yahoo.com

Հասցե` ք. Երևան, Դավիթաշեն, 2-րդ թաղամաս

Հեռ..` 010369880

Վեբ կայք` https://yerevan192.schoolsite.am/

Էլ. փոստ`