Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն) հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ հաշվապահի (ծածկագիրը՝ 22-3-26.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

15.12.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Պետական գույքի կառավարման կոմիտե
ՀՀ փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայտարարություն. Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն) հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ հաշվապահի (ծածկագիրը՝ 22-3-26.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89), հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 4

Հեռ..` (011) 52 73 00

Վեբ կայք` www.stateproperty.am

Էլ. փոստ`