Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սյունիքի մարզի Ա.Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

16.12.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թվ-իN319-Ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ - ում՝ 2021 թվականի դեկտեմբերի 16 -ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9.00 -ից մինչև ժամը 15.00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 21 -ին՝ ժամը 14.30-ին,
«Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ հասցեն՝ ք.Կապան, Շահումյան 16ա:

Տեղեկությունների համար դիմել Նարինե Բաղդասարյանին, հեռ. 098100057, էլ.հասցեն՝ narine.baghdasaryan.1979@mail.ru

Հասցե` Հ Հ Սյունիք,Կապան,Շահումյան 16ա

Հեռ..` 094161324

Էլ. փոստ`