Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.12.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010 թ մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն

«ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1. ՀՀ քաղաքացիություն, 2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով, 5. ինքնակենսագրություն Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ում 2021թ դեկտեմբերի 17 –ից մինչև 2022թ հունվարի 10 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- 16:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնակական և հիշատակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2022թ-ի հունվարի 24-ին. ժամը 14:00 ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում , հասցե` Լոռու մարզ ք.Ստեփանավան փ.Բաղրամյան 67 Հեռ. : 077041359 էլ.հասցե` vkhalatyan67@gmail.com.

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Ստեփանավան փ.Բաղրամյան 67

Հեռ..` +37425622572

Էլ. փոստ`