Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

17.12.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224 որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ

Վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմա¬կեր-պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

• Տնօրենը`
Իրականացնում է կառավարական NN 1, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի գրասենյակների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող այլ տարածքների սպասարկման հետ կապված աշխա¬տանքներն ապահովելու նպատակով ստեղծված «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը։

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն.
բ) համապատասխան բնագավառի (սերվիսի և սպասարկման ոլորտի) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա¬կան ակտերի (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր).
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնա¬դրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,
բ) մեկ լուսանկար ` 3 x 4 սմ չափսի,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստա¬թուղթ
(դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2022 թ. հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում։

Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կառավարության շենքում` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 1000-ից մինչև 1230-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 1400-ից մինչև 1700-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20 հունվարի 2022 թ.։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա¬կան ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ (51-57-56)

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 51-57-56

Էլ. փոստ`