Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.12.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04,03,2010թ․-ի N319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1․ՀՀ քաղաքացիությունը
2․<<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1․Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2․ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը /բնօրինակի հետ/
3․Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը /բնօրինակի հետ/
4․Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը, որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը /այդ թվում էլեկտրոնային տարբերակով/, որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին
5․Ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերի ընդունումը կիրականացվի՝ ըստ կարգի։
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թ․ հունվարի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-15։00, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված՝ ոչ աշխատանքային ՝ տոնական և հիշատակի օրերից Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։
։ Մրցույթը տեղի կունենա 2022 թ․ հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։ Հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ ք․Գյումրի Աճեմյան 40։
Մանրամասներին ծանոթանալ 031258396, 093336156
Էլ․փոստ gyumrischool1@mail.ru

Հասցե` Շիրակի մարզ ք․ Գյումրի Աճեմյան 40

Հեռ..` 031258396

Վեբ կայք` gyumri1.schoolsite.am

Էլ. փոստ`