Հայտարարություն. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Ծառայության հարկադիր կատարողների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 25/01/2022թ.
25.01.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-28.3-Ա/Հ/կ-2), Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի 4 հարկադիր կատարողների (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.1-Ա/Հ/կ-2, 12-1ԴՀԾ-30.1-Ա/Հ/կ-6, 12-1ԴՀԾ-30.1-Ա/Հ/կ-8, 12-1ԴՀԾ-30.1-Ա/Հ/կ-10), Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի 2 հարկադիր կատարողի (ծածկագիր 12-1ԴՀԾ-30.2-Ա/Հ/կ-5, 12-1ԴՀԾ-30.2-Ա/Հ/կ-6), Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի 2 հարկադիր կատարողների (12-1ԴՀԾ-30.3-Ա/Հ/կ-9, 12-1ԴՀԾ-30.3-Ա/Հ/կ-10), Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.6-Ա/Հ/կ-13), Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի 1 հարկադիր կատարողի (12-1ԴՀԾ-30.9-Ա/Հ/կ-5) և Սյունիքի մարզային բաժնի 2 հարկադիր կատարողի (12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-1, 12-1ԴՀԾ-30.13-Ա/Հ/կ-7) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոններին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (դիմումի ձև),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3. երկու լուսանկար՝ 3x4 չափի,
4. ինքնակենսագրություն,
5. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն,
6. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի
9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
7. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ,
8. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին,
9. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի
հունվարի 25-ից 31-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ kadrer.mrcuyt@harkadir.am), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 1030, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Հիմնական աշխատավարձը 129634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տրվում է պարգևավճար և կոչմանը համապատասխան հավելավճար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր կատարողներին տրվում է հասարակական տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառուներ:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գլուխ 1,2,6,7.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 12, 29, հոդված 3, 10, 14, 15, 16, 83.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157258
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 12, 18, 19, հոդված 20, 27, 28, 50, 54, 60, 61, 63, 67, 72, 117, 122, 123, 128, 132, 134, 135, 146, 153, 157, 163, 210, 225.1, 226, 228, 229, 243.1, 253, 260, 279.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157078
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 20․
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150059
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, գլուխ 13, 38, հոդված 3, 5, 30, 31, 65, 69, 188, 195, 196, 370-րդ հոդվածի 5-րդ մաս, 394-րդ հոդվածի 6-րդ մաս, 424-րդ հոդվածի 3-րդ մաս.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157257
ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 29, հոդված 55, 167.1, 173, 344, 345, 345.1, 353.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155365
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 37, 206.5, 206.6, 255, 283.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155155
ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 69, 99, 100, 101.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152573
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք․
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153250
«Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին» ՀՀ օրենք․
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139085
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35.1, 35.2, 35.3, 35.4.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152138
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, գլուխ 13, 15, հոդված 3, 53, 62, 63.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
Սնանկության մասին ՀՀ օրենք, հոդված 3, մասեր 1, 2, 2․1, 2․2, հոդված 6, 7,
հոդված 15.5-րդ 1-ին մասի 5-րդ կետ, հոդված 39-րդ 1-ին մասի գ) ենթակետ, 2-րդ մասի 5-րդ կետ.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153245
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 20, 21.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
Հանրային ծառայության մասին օրենք, հոդված 14, 18, 19, 21, 29, 31, 32, 33.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157305
«ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի թիվ 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146 որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145346
ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունոցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245 որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81523
ՀՀ կառավարության 13.07.2017թ․ «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» N 808-Ն որոշում.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=114886
Արդարադատության նախարարի 2018թ. հուլիսի 12-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրաման։
https://cutt.ly/HbKa7yt
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռախոսահամարներ՝ 010-34-15-66, 060-713-420 /ներքին 00505, 00113, 00112/ ):
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010-34-15-66; 060-713-420 /ներքին 00505, 00112, 00113/
Վեբ կայք` www.cesa.am
Էլ. փոստ`