Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն ՀՀ Տավուշի մարզի ,,Մ.Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց,, ՊՈԱԿ (ուսումնական հաստատության անվանումը) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23.02.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ,,Մ.Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց,, ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Տավուշի մարզի ,,Մ.Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց,, ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի ,,Մ.Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց,, ՊՈԱԿ -ի

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզի ,,Մ.Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց ,, ՊՈԱԿ -ում

2022 թվականի փետրվարի 23 -ից մինչև մարտի 16 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը_10:00 -ից մինչև ժամը 15:00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 30-ին՝ ժամը 15:00-ին,
ՀՀ Տավուշի մարզի ,,Մ.Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց,, ՊՈԱԿ, ՀՀ Տավուշի մարզ ք. Բերդ ՙ, Հ.Նահապետի փ. 22/1

Տեղեկությունների համար դիմել Արտակ Չիլինգարյանին, հեռ: 094221525, էլ.փոստ: chilingaryanartak@rambler.ru

Հասցե` Հ. Նահապետի 22/ա

Հեռ..` +37493465022

Էլ. փոստ`