Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.03.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտն մարզի ,,Հացաշենի հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում


Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի « Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման
քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային
տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվումեն ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022թ մարտի 4 -ից մինչև մարտի 25-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան օրերից (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-ին,
ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշենի հիմնական դպրոցում, գ. Հացաշեն, փողոց1, փակուղի 4, շենք 2:
Տեղեկությունների համար դիմել` 077702992, 093862766, hatsashen@schools.am

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ գ.Հացաշեն

Հեռ..` +374 93 86-27-66

Էլ. փոստ`