Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

06.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հաստատության կառավարման միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թվ-իN319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի «Աճանանի միջնակարգ դպրոց» և «Նորաշենիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ Նորաշենիկի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Նորաշենիկի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. մայիսի 6-ից մայիսի 27 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Նորաշենիկի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ք. Կապան , գ.Նորաշենիկի դպրոցի շենք:
Տեղեկությունների համար զանգահարել 093873676 հեռախոսահամարին, էլ հասցեն՝ norashenik@schools.am :

Հասցե` Հ Հ Սյունիք,Կապան, գ. Նորաշենիկ համայնքի 3-րդ թաղամաս/ 8

Հեռ..` 093873676

Էլ. փոստ`