Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դարբնիկի մ/մ ՀՈԱԿ-ում մանկավարժի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու մասին

13.05.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզ, Մասիսի համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 17,02,2022թ. թիվ 08-Ն հրաման

Մրցույթ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դարբնիկի մ/մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մեթոդիստի՝ (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնի համար (0.25 դրույքաչափ): Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի բնօրինակները համեմատվում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձվում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1.թեստավորում
2.հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 09.06.2022թ ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 15.06.2022թ. ժամը 13:00-ին
ՀՀ Արարատի մարզ Մասիսի համայնք գ. Դարբնիկ Անդրանիկի 2
Հեռ. 093955514
Մասիսի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ գ. Դարբնիկ Անդրանիկի 2

Հեռ..` +374 93955514

Էլ. փոստ`